Մարզպետարանի պաշտոնական կայքի հարգարժա'ն այցելուներ

Ձեր այցելությունը կայք արդեն իսկ խոսում է մարզի նկատմամբ ունեցած Ձեր հետաքրքրվածության մասին: Դա միաժամանակ պարտավորեցնում է մեզ` քաջալերելու Ձեր հետաքրքրություններն ու մասնակցությունը ինչպես մեր հեռանկարային ծրագրերում, այնպես էլ մեր առօրյա գործունեության մեջ: Այդ ամենը մենք կապահովենք մեր կայքի ենթահամակարգերի միջոցով: Մեր կողմից կայքում ներկայացված տեղեկատվությունը կունենա հանրության հետ թափանցիկ աշխատելու, հանրային մասնակցություն ապահովելու, մարզում ներդրումներ կատարելու հնարավորություն ընձեռելու ուղղվածություն: Նյութերի պարբերական թարմացման, հանրության համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի, հաշվետվությունների հրապարակման շնորհիվ անմիջական կապ կստեղծվի մարզպետարանի և մարզի խնդիրներով ու հեռանկարներով հետաքրքրված քաղաքացիների միջև:
Մենք մեր համագործակցությունը դիտարկելու ենք որպես հանրային մասնակցության ու հանրային վերահսկողության միջոց և սիրով կընդունենք Ձեր կողմից կատարվող առաջարկություններն ու դիտողությունները թե' մարզպետարանի գործունեության և թե' կայքի որակական բարելավման ուղղությամբ:

Կայքում հաճախակի հանդիպելու ակնկալիքով`
Կոտայքի մարզպետ


Արամ Հարությունյան




Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2014-10-30 17:04:00